«Ծնվել է հրաշք աղջնակ». Այնթապում շտապօգնության թիմը բարդ ծնունդ է ընդունել․ լուսանկար

Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների հերթական սխրանքն արժանացել է համայն հայության հիացմունքին։ Այս անգամ բժիշկները ստիպված են եղել «արտակարգ պայմաններում» ծնունդ ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Մայիսի 5-ի լուսադեմին, «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դուրս է եկել կանչի և տեղ հասնելուն պես պարզել, որ հիվանդի մոտ սկսվել է ծննդաբերությունը, որն արդեն գտնվում է ակտիվ փուլում։

Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը և բուժքույր` Յաննա Գաբրիելյանն իրենց չեն կորցրել և անհապաղ սկսել են ընդունել ծնունդը:

«Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը՝ Դավիթը Գալստյանը, որը մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է: Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում»,- հայտնում է «Մասիս» ԲԿ Facebook-յան էջը:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Sputnik Արմենիան ևս միանում է գովեստի խոսքերին և շնորհակալություն հայտնում հայ բժիշկներին իրենց անձնվեր աշխատանքի և երդմանը հավատարիմ մնալու համար։

Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին