Պետությանը 33 մլն 600 000 դրամի վնաս են տվել, բայց ՔԿ–ն հանցակազմ չի գտել. գործը կարճվել է

ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործերից մեկով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 33.600.000 դրամ։ Տեղեկությունը հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե

«ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքի օտարման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզվել է նաև, որ օտարումից առաջ կատարված շուկայական գնահատման արդյունքում տրվել է ոչ հիմնավոր եզրակացություն, որի հիման վրա հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր՝ 38.000.000 ՀՀ դրամ արժեքով, որի հետևանքով պետությանը պատճառվել է 33.600.000 ՀՀ դրամի վնաս։

Գավառում տեղի ունեցած դեպքերի գործով 15 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձինք և հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենը նախնական համաձայնության են եկել և հողատարածքը դիտավորյալ շուկայականից ցածր գնահատել, դրա համար էլ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Մեկ օրում երկու պաշտո՞ն. ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել մեկ օր առաջ այլ պաշտոն ստացածը