«Կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը...». Արայիկ Հարությունյանը կատակել է

Նախարարը հորդորել է չտխրել, որովհետև «Վերջին զանգը» նշվելու է վիրուսը հաղթահարելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի– Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարը վստահեցնում է, որ «Վերջին զանգ» լինելու է, բայց կորոնավիրուսի վարակը հաղթահարելուց հետո։

«Այս կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը վերջին զանգը չեղարկելու համար: Դավադիր.ամ։ Հ.Գ. Երբ վիրուսը հաղթահարեցինք, միասին նշելու ենք վերջին զանգը, չտխրե՛ք»,– Facebokk–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել: Փակվել են մշակութային օջախներն ու ուսումնական հաստատությունները, վերջիններս անցել են հեռավար ուսուցման:

«Մենք շատ ենք ուզում դպրոց վերադառնալ»․ ինչ են զգում դպրոցականները կարանտինի ժամանակ

Հարությունյանն ապրիլի 27-ին հայտնեց, որ այս տարի հայաստանյան դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի: Նա նշեց, որ որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները: Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի` մինչև մարտի 13-ը ունեցած գնահատականների հիման վրա:

Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի