Կառավարությունը պատրաստ է հանքերից ստացած բնապահպանական վճարները փոխանցել համայնքներին

Հանքերի աշխատանքից տուժած համայնքները հավելյալ գումարներ կստանան: Առաջարկը ներկայացրել է կառավարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է մետաղական հանքերից ստացված բնապահպանական հարկերից բաժին հանել նաև այդ հանքի աշխատանքից տուժող համայնքներին:

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն ԱԺ-ում ներկայացնելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը` նշեց, որ այդ գումարով նախատեսվում է իրականացնել հիմնականում բնապահպանական ծրագրեր:

«Մեզ համար անընդունելի է օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Սահմանվում է, որ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն»,-ասաց նա:

Պաշտոնատար անձը խոշոր կաշառքի դիմաց հանքավայրին դրական եզրակացություն է տվել. տեսանյութ

Օրինագիծը նախատեսում է, որ կառավարությունը պետք է սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը: Ըստ Շուշանյանի` այս դրույթի շնորհիվ ընկերությունների ցանկը շատ ավելի մեծ կլինի, քան եթե այն ֆիքսվեր օրենքում:

Իսկ եթե ազդակիր համայնքները լինեն մի քանիսը, կառավարությունը դրանց միջև գումարները կբաշխի ըստ ներկայացրած նպատակային ծրագրերի:

Հայաստանի իշխանությունը կզբաղվի հանքերում թափոնների բաղադրության հարցով