Արդյո՞ք տղամարդիկ ավելի հաճախ են մահանում COVID-ից․ չինացի գիտնականների պատասխանը

Մասնագետները պատասխանել են համավարակի սկզբից ամենահաճախ հնչող հարցերից մեկին։ Նրանք ուսումնասիրել են 1090 պացիենտի տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Չինացի գիտնականները հաստատել են այն կարծիքը, որ տղամարդկանց շրջանում մահացությունը կորոնավիրուսից երկու անգամ ավելի շատ է։ eurekalert.org-ը հայտնում է, որ տղամարդկանց մոտ այս հիվանդությունը ծանր ընթացք է ունենում։

COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ

Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Frontiers in Public Health ամսագրում։

Գիտնականներն առաջին անգամ գնահատել են COVID-19 կորոնավիրուսով պացիենտների սեռային տարբերությունները։ Բժիշկներն ուսումնասիրել են 1090 պացիենտի հիվանդության ընթացքը։

Պարզվել է՝ վարակից մահացածների ավելի քան 70%-ը տղամարդիկ են։

Դա նշանակում է, որ տղամարդկանց մոտ մահացությունը 2,5 անգամ ավելի շատ է, քան կանանց մոտ։ Նման արդյունքներ են եղել նաև 2003 թվականին SARS-CoV –ի առաջացրած ատիպիկ թոքաբորբով 524 հիվանդի ուսումնասիրության ժամանակ։

Չինաստանը նոր միջոց ունի, որը մակերևույթները COVID-19-ից ախտահանված պահում է մինչև 90 օր

Չինացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք ու տղամարդիկ նույն չափով են ենթակա վարակվելու, սակայն տղամարդիկ ավելի հաճախ են տառապում վարակի ծանր հետևանքներից։ Ստացված արդյունքների համաձայն՝ տարեց կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող տղամարդիկ կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ։

Գերմանացի գիտնականը COVID-19 համավարակի 3 ալիք է կանխատեսել

«Հատկանշական է, որ տղամարդկանց դեպքում ավելի բարձր է մեմբրանային սպիտակուցի մակարդակը (АПФ2)», - նշում են գիտնականները։

Նույնը վերաբերում է նաև շաքարախտով ու սրտանոթային հիվանդություններով մարդկանց։ SARS-CoV ու SARS-CoV-2 վարակները հենց այդ սպիտակուցի միջոցով են բջջի մեջ մտնում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Հայ գիտնականները կներկայացնեն COVID-19-ի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները