Կյանքը կարանտինից հետո. ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն համագործակցության ծրագրերը

ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների վիրտուալ հանդիպման օրակարգում են տուրիզմի զարգացումը, երիտասարդների շփման ակտիվացումը, սպորտի և մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ)  նիստը տեղի կունենա մայիսի 12-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով։

Չնայած միջոցառման հեռավար բնույթին, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ծրագրեր և նախագծեր, որոնց իրագործումը կազմակերպության պետությունների քաղաքացիների անմիջական շփում է ենթադրում:

Միջպետական խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության ծրագրին

Այսպես, ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով` ԱԳՆԽ նիստի օրակարգի նախագծում ներառված փաստաթղթերի զգալի մասը վերաբերում է հումանիտար թեմաներին։ Խոսքը 2021-2030թթ. ԱՊՀ անդամ պետությունների Միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության նախագծի մասին է։

Գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների երիտասարդների շփման ակտիվացումն է։ Նախարարները կքննարկեն նաև 2021–2025 թվականների մշակութային համատեղ միջոցառումների ցանկը։

Եվս մեկ նախագիծ է Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին համաձայնագիրը։ Բուհն իրենից ներկայացնելու է համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման կրթական կազմակերպությունների ցանց։

Բացի այդ, ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում կքննարկվի 2021-2030 թվականների զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը։ Փաստաթուղթը կնպաստի կազմակերպության անդամների պետական իշխանության մարմինների, ազգային զբոսաշրջային կազմակերպությունների և զբոսաշրջային ոլորտի այլ սուբյեկտների ջանքերի համախմբմանը։

Ինչպես է Ռուսաստանն օգնում ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում

Երկարաժամկետ է (2021-2030 թթ) նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման ռազմավարությունը։

Այն նպատակ ունի ընդլայնել գործընկերային հարաբերություններն ազգային կազմակերպությունների միջև։

Նախարարները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կհաստատեն 2020 թվականի համար նախատեսված միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագիրը։ Այն ենթադրում է գերատեսչությունների համակարգում միջազգային տարբեր հարթակներում:

Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»

ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում փոխգործակցությանն ու Համագործակցության անդամ պետությունների ԶՈւ կապի համատեղ համակարգի ստեղծմանն առնչվող հարցեր։ Ռուսական կողմի առաջարկով` ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարց է ներառված միջազգային իրավունքի դերի ամրապնդման մասին ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության վերաբերյալ։