Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

Ռուսաստանի դեսպանատան բակում ծառատունկը կազմակերպվել է «Հիշատակի այգի» միջազգային նախագծի շրջանակում։ Այն նախագծի շրջանակում Հայաստանում իրականացվող առաջին ակցիան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի –Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան բակում Հայրենական մեծ պատերազմի օրվան ընդառաջ երկնագույն եղևնի տնկեցին։  Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները։

Ակցիայի ընթացքում անձրև սկսվեց, որը րոպե առ րոպե էլ ավելի էր ուժգնանում։ Դեսպանատան աշխատակիցներից մեկը նկատեց. «Անձրևը լավ նշան է ցանկացած նախաձեռնության համար»։

Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

Դեսպան Կոպիրկինը, վերցնելով մեծ մոխրագույն ցնցուղը, մոտեցավ ծառին և ջրեց այն։

«Օգնենք անձրևին»,- ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում դեսպանը նշեց, որ եղևնու տնկումը Հայաստանում «Հիշատակի այգի» միջազգային նախագծի շրջանակում իրականացվող առաջին ակցիան է։

Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

«Այսօր մենք փոքր, խորհրդանշական ակցիա ենք անցկացնում, որը «Հիշատակի այգի» միջազգային մեծ ակցիայի մի մասն է։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան։ Մենք մի շարք զանգվածային ակցիաներ էինք նախատեսում անցկացնել Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում, սակայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված զանգվածային միջոցառումները հետաձգվեցին։ Դրանք կիրականացվեն այն ժամանակ, երբ երկրում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի»,– հայտարարեց դեսպանը։

Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

Երկնագույն եղևնու տնկին դեսպանատանը տրամադրել էր Վանաձորի դենդրոպարկը։ Շուտով այս եղևնու մոտ հուշատախտակ կտեղադրեն։

«Կարծում եմ, այս եղևնին լավ է աճելու և մեր ապագա սերունդներին հիշեցնելու է այս մեծ իրադարձության մասին»,–ասաց Կոպիրկինը։

Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

Նշենք, որ «Հիշատակի այգի» ակցիան մեկնարկել է 2020 թվականի մարտի 18-ին Ռուսաստանի հարավային շրջաններում, որից հետո ակցիային սկսեցին միանալ մյուս քաղաքներն ու երկրները։ Ծառատունկը կավարտվի հունիսի 22-ին։ Ակցիայի նպատակն է Ռուսաստանի և ԱՊՀ այլ պետությունների տարածքում 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված 27 մլն հայրենակիցների։