Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ վերջին օրվա տվյալներն է հրապարակել։ Գրանցվել է ևս մեկ մահվան դեպք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619։ Կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

ՀՀ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է Կովկասում

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 25846 թեստավորում, արդեն առողջացել են 1111–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 40 դեպք և մահվան 6 անուղղակի դեպք:

Նշենք, որ մայիսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2507 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի ` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Թու, թու, թու, կորոնավիրուսով չեն վարակվել, կամ սա «կապիկություն» է. հարցախույզ Երևանում

Մայիսի 1-ին հայտարարվեց, որ մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն այլևս չի լինի։