Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար

Զոհրաբ Մնացականյանն Ազգային ժողովում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցի լուծման` փուլային–փաթեթային տարբերակի մասին քննարկումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ, Ղարաբաղյան հիմնահարցի փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում են տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է իր դիրքերը բանակցային գործընթացում։ Հարցի նման լուծում, ըստ Մնացականյանի, անհնար է։

Փուլային լուծում, ըստ նախարարի, հնարավոր է, սակայն դրա շրջանակում բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն։

«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին

Կարիք չկա ավելի փորփրելու. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

Նախարարը նշեց` փուլային–փաթեթային տերմինաբանությունը կապված է շատ երևույթների հետ, այն նաև խաղաղ գործընթացի պատմական գործընթացի հետ կապ ունի։

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ի առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է (որը ենթադրում է փուլային լուծում): Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան