«Սև հովազի» կրքոտ պարը․ Վարդան «տժժում է» կարանտինի ընթացքում

Պարուհին հոլովակ է հրապարակել, որտեղ կրքոտ պարային համար է կատարում հենց խոհանոցում։ Հետևորդներն ուղղակի հիացած են։
Sputnik

ԵՐԵՎԱն, 4 մայիսի – Sputnik. Հայտնի պարուհի, pole dance-ի աշխարհ չեմպիոն Վարդան(Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել, որում կրքոտ պար է կատարում։

Սև հագուստով Վարդան պարում է խոհանոցում, իբրև ռեկվիզիտ օգտագործելով աթոռը։ Stories-ում նաև երևում են մեկնաբանությունները, որտեղ աղջիկները տարակուսում են, թե ինչպես է հնարավոր այդ դիրքով նստել, նման անցումներ կատարել և պարուհուն «լայքեր» են ուղարկում։

Ավելի վաղ նա, միանալով տարածված մարտահրավերին, զվարճալի հոլովակ էր հրապարակել, որում փորձում էր ձեռքերի վրա կանգնած վիճակում հագնել շապիկը։ Վարդան խոստովանել է, որ անգամ իր համար դա հեշտ առաջադրանք չէր։

Գեղեցկուհի Վարդան ծխելու դեմ անհաջող ակցիայի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Հեշտ չէր, չարժե դա անել ընթրիքից հետո։ Երկու անհաջող դուբլերը հիմա ցույց կտամ stories-ում, ամուսինս օգնում էր տեխնիկայի հարցում, առանց նրա գլուխ չէի հանի»,-գրել է պարուհին։

Նրա հետևորդները բուռն արձագանքել են հոլովակին և բազմաթիվ մեկնաբանություններ են թողել․«Վարդուշ, չաղացել եք», «Օհո, ցնցող է», «Միշտ հիանում եմ ձեր կազմվածքով», «Ուղղակի սև հովազ», «Հիմա բոլորը կսկսեն այսպես մարզվել», «Լավ է ստացվում», «Բարդ է»։

Ռոմանտիկ ու էրոտիկ. Վարդան օգտատերերին հիացրել է ընթրիքի լուսանկարով

Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն է ստացել․ էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ։ Ձողի վրա պարի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։

Վերջերս նա ամուսնացել է։ Հայտնի պարուհին մինչև վերջին պահը թաքցնում էր իր ընտրյալին և համատեղ լուսանկարներ չէր հրապարակում։ Սակայն հարսանիքից հետո նա վերջապես ներկայացրեց իր ամուսնուն։