Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ կտրվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։

Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին

«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», -ասաց նա:

Հիշեցնենք՝ Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

Որտե՞ղ է Միքայել Մինասյանը. ՀՀ գլխավոր դատախազն ասաց` ինչ է հայտնի իրենց

Հիշեցնենք նաև, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։