Լավ լուրեր Իտալիայից. Արսեն Թորոսյանը հրապարակում է արել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ բժշկական նոր տեխնիկան Հայաստանում կլինի մոտավորապես մեկ ամսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik.  Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո շարժական մամոգրաֆը վերջապես շարժվել է դեպի Հայաստան։ Facebook-ի իր էջում լուրը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»,–գրել է Թորոսյանը։

Հիշեցնենք` փետրվարին Թորոսյանը հայտնել էր, որ մարտին Իտալիայից Հայաստան կբերվի շարժական մամոգրաֆիայի կենտրոնը, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված`սահմանված ժամկետներում հնարավոր չեղավ դա անել։ 

Նշենք, որ կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 50-69 տարեկան կանանց շրջանում։ Ծրագրին իրականցվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։

Կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը կանանց մոտ առաջացող քաղցկեղների շրջանում, Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավել նոր դեպք։

Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ, բայց Հայաստանում շարունակում է սպանել կանանց