Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ են անհրաժեշտ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե ինչ պետք է անեն այն բուժաշխատողները, որոնք ցանկանում են միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ): ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը տարածել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հայաստանում կորոնավիրուսից բուժված 3 քաղաքացու մոտ վիրուսը կրկնվել է․ Թորոսյան

«Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ տվյալները ներկայացնել hr@moh.am էլեկտրոնային հասցեով»,– նշված է հայտարարության տեքստում:

Նշենք, որ այսօրվա տվյալներով` ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 2507–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Կորոնավիրուսի տարածման աղբյուրները բազմաթիվ են. նախարար