ՌԱԴԻՈ

«Անլուրջ մունետիկներն» ու ներքաղաքական ճգնաժամը. ինչի՞ մասին է պարտավոր լռել Վանեցյանը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանում սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ։  
Sputnik
«Անլուրջ մունետիկներն» ու ներքաղաքական ճգնաժամը. ինչի՞ մասին է պարտավոր լռել Վանեցյանը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` առկա ճգնաժամի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կարող են առաջանալ բավականին լուրջ հասարակական դժգոհություններ, ինչը նախևառաջ կապված է մարդկանց սոցիալական վիճակի, սպասվող գործազրկության և այլ գործոնների հետ։ 

Վարչապետի մամուլի խոսնակը խոստացել է մեկնաբանել իրեն դատի տալու՝ Վանեցյանի որոշումը 

Արթուր Վանեցյանը քաղաքական խոշոր իրադարձություններ է կանխատեսում

«Կարող է ստեղծվել բավականին ծանր ֆոն, որը նախևառաջ զգայուն հարց է իշխանության համար, քանզի այն պետք է լուծի կուտակված խնդիրները, հետևաբար, հնարավոր չէ այլևս բոլորին ուղարկել նախկին իշխանությունների մոտ այն հորդորով, որ նրանցից պահանջեն օրվա հացը։ Նման պայմաններում ստեղծվում են նոր իրավիճակներ, առավել ևս, որ ակնառու է ընդդիմության տարբեր թևերի ակտիվացումը»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` թեև ընդդիմությունը բազմաբևեռ է` սկսած քաղաքական ուժերի ծագումնաբանությունից, վերջացրած աշխարհաքաղաքական նախասիրություններով, բայցևայնպես, գալիս է մի պահ, երբ բոլորը կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ։ Ըստ այդմ, կարող է լինել ինչպես գլոբալ նպատակ` իշխանափոխություն, հեղափոխություն կամ արտահերթ ընտրություն, այնպես էլ լոկալ բնույթի քաղաքական խնդիրների լուծում։ 

«Հիմա ականատես ենք մի պահի, երբ սկսվել է տեղեկատվական կամ գուցե կոմպրոմատային շատ լուրջ պատերազմ։ Տեսնում ենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ակնարկներ է անում, տրվում են ինչ–որ պարզաբանումներ, ասում են, թե իբր ՌԴ ղեկավարությունն է ձևավորում ՀՀ քաղաքական օրակարգը, և եթե նման լարումները շարունակվեն, ապա կարող են իսկապես աղմկահարույց բացահայտումներ լինել»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Վիգեն Հակոբյանի փոխանցմամբ` եթե որևէ մեկը մյուսին մեղադրում է արտասահմանյան գործակալ լինելու մեջ, ապա դա էլ պետք է հստակեցվի և ունենա վերջակետ։ Եթե պատգամավորներից մեկն ասում է, որ Վանեցյանը երկրներից մեկի կողմից հավաքագրված է, ուրեմն պետք է նաև ասի, թե որտեղից է այդ ինֆորմացիան, և հատկապես որ երկրի ծառայության մասին է խոսքը։ Հետևաբար, նման տեղեկատվություն տարածողներն, ըստ Հակոբյանի, անլուրջ մունետիկների դեր են կատարում։ 

«Կա սուտ, կա մեծ սուտ, և կա փաշինյանական սուտ»․ Արթուր Վանեցյան

Երբ Վանեցյանն ասում է, որ սպասվում են խոշոր իրադարձություններ, հենց դա նկատի ունի` շեշտելով այն հանգամանքը, որ արդեն իսկ կան քաղաքական կոնկրետ գործընթացներ, որոնք իսկապես ունեն զարգացման միտումներ։  

Քաղտեխնոլոգի համոզմամբ` կան գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք Վանեցյանը երբեք չի բացահայտի, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետական գաղտնիքին, բայց կան թեմաներ, որոնք պարունակում են այնպիսի ինֆորմացիա, որի շնորհիվ կարելի է լույս սփռել ներքաղաքական որոշ երևույթների վրա` սկսած իշխանափոխության տեխնոլոգիաներից, վերջացրած նախկին իշխանությունների հետ ունեցած կոնտակտներով։

Ըստ Հակոբյանի` ԱԱԾ նախկին տնօրենը ակնարկներ է անում որոշ թեմաների շուրջ, որոնք հրահրվում են հենց գործող իշխանության կողմից։        

«Ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին». Հրաչյա Հակոբյան