Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գանձակ (Գյանջա) քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 46.320։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում