Եգիպտոսը բացում է հյուրանոցները, բայց ոչ բոլորը կարող են հանգստանալ այնտեղ

Հյուրանոցները կարող են գործել, եթե պահպանեն պարտադիր պայմանները։ Դրանցից մեկը վերաբերում է զանգվածային միջոցառումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ Անանին հայտարարել է, որ Եգիպտոսի հյուրանոցները կսկսեն աշխատել, բայց մինչև հունիսի 1-ը` մինչև 25%, իսկ դրանից հետո` 50% ծանրաբեռնվածությամբ։

Թու, թու, թու, կորոնավիրուսով չեն վարակվել, կամ սա «կապիկություն» է. հարցախույզ Երևանում

Հյուրանոցների առջև մի շարք պահանջներ են դրվել` պետք է ունենան անհատական պաշտպանիչ միջոցներ, կահավորված բուժկետ և ախտահանիչ նյութեր։

Հյուրանոցի ներսում չի կարելի զանգվածային միջոցառումներ ու գիշերային ծրագրեր կազմակերպել։ Պետք է լինեն հատուկ կահավորված տարածքներ, որպեսզի հանգստացողներից որևէ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ ի հայտ գալու դեպքում մեկուսացնեն նրան։ Աշխատակիցներն էլ պետք է կորոնավիրուսի արագ թեստեր հանձնեն։
Եգիպտոսն առայժմ միայն տեղացի զբոսաշրջիկներին է ընդունելու։

Աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերը հատել են 3,5 միլիոնի սահմանը

Հիշեցնենք, որ Եգիպտոսում մարտի 19-ից COVID-19–ի տարածման դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են միջազգային ուղևորափոխադրումները, փակվել են հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները, պարետային ժամ է սահմանվել։

Ձեռնարկված միջոցառումների հետևանքով երկրի բյուջեն զրկվել է ամսական մոտ 1 մլրդ դոլարից. զբոսաշրջային ոլորտի եկամուտը կազմում է երկրի ՀՆԱ–ի 12-15%–ը։

Այսօրվա տվյալներով` Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 6465 դեպք, մահացել է 429 մարդ։

Կորոնավիրուսով վարակվածներից 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ նախարարը նոր տվյալներ հայտնեց

Ավելի վաղ Հունաստանը, որը ևս խոշոր վնասներ է կրում զբոսաշրջիկների բացակայության պատճառով, առաջարկել էր արտերկրից ժամանող ճանապարհորդների համար հատուկ «առողջության անձնագրեր» կիրառել։ Այդ փաստաթուղթը կհաստատի, որ զբոսաշրջիկը կորոնավիրուսով վարակված չէ։

ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի կանխարգելման համալիր ծրագիր են մշակել