NASA-ն ցուցադրել է Անտարկտիդայում հալչող սառցադաշտերի ծավալները․ տեսանյութ

Համաշխարհային տաքացման պատճառով Անտարկտիդայում տարեկան 118 գիգատոննա սառույց է հալչում, իսկ Գրենլանդիայում՝ 200 գիգատոննա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. NASA-ն մի տեսանյութ է հրապարակել, որում երևում են սառցադաշտերի հալոցքի հետևանքով կլիմայական աղետի ծավալները։

Գլոբալ տաքացման պատճառով Անտարկտիդայում տարեկան 118 գիգատոննա սառույց է հալչում, իսկ Գրենլանդիայում՝ 200 գիգատոննա։

Տեսանյութում հրապարակվել են տեղեկություններ, որոնք վերջին 16 տարում ստացվել են ICESat-2 արբանյակից։ Նշվում է, որ 2003 – 2019 թթ. արբանյակը արձանագրել է սառույցի հալոցքը Անտարկտիդայի արևմտյան հատվածում, ինչը հանգեցրել է ծովի մակարդակի 14 միլիմետր բարձրացմանը։

Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

Անտարկտիդայի արևելյան հատվածում սառցեդաշտերի քանակն ավելացել է։

Ավելի վաղ NASA-ն ցուցադրել էր «Մարս- 2020» ապագա առաքելության համար ստեղծված առաջին անօդաչու ուղղաթիռը, որը «Հնարամտություն» (Ingenuity) են անվանել։

Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»