Համավարակի օրերին ԱԳՆ-ի աջակցությամբ հայրենիք է վերադարձել ՀՀ 2035 քաղաքացի․ նախարար

Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել 63 000 ՀՀ քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մարտի կեսերին Հայաստան են վերադարձել  ՀՀ ավելի քան 2000 քաղաքացիներ։ Տեղեկությունը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Երևան-Սոչի թռիչքով հայրենիք է վերադարձել 89 ՌԴ քաղաքացի

«Մարտի 15-ից մինչև մայիսի 6–ն ԱԳՆ-ի խողովակներով Հայաստան է տեղափոխվել ՀՀ 2035 քաղաքացի։ Նրանցից 1537–ի տեղափոխումը հայրենիք անվճար է կազմակերպվել»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները ժամանել են Իտալիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Վարշավայից, ԱՄՆ–ից, Թուրքիայից, Իրաքից, Ուկրաինայից, Քուվեյթից և այլ երկրներից։

Մնացականյանը նշեց նաև, որ մայիսի 4-ին Բեյրութից ՀՀ 20, իսկ մայիսի 6-ին Ղազախստանից ՀՀ 30 քաղաքացիներ կվերադառնան հայրենիք։ Նրանց տեղափոխումը նույնպես կկազմակերպվի անվճար։

Ընդհանուր առմամբ՝ մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել ՀՀ 63 000 քաղաքացի։

Մինչև մայիսի 10-ը Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն

Գլխավոր դիվանագետը տեղեկացրեց նաև, որ Ռուսաստանում կան մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են հայրենիք վերադառնալ։ Նախարարի խոսքով` գերատեսչությունը շարունակելու է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան ։

Հիշեցնենք` ըստ ԱԳՆ–ի տվյալների` ապրիլին Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի։ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտնել էր, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը 5000 դիմում-հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Մարտի 22-ից սկսած՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։

Ի՞նչ պետք է իմանա Երևան–Սոչի չվերթի ուղևորը. դեսպանությունը զգուշացնում է