ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի կանխարգելման համալիր ծրագիր են մշակել

«Ռոսպոտրեբնադզորը» բացատրել է, թե ինչ գործնական քայլեր կձեռնարկվեն ինտեգրացիոն միավորման շրջանակում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․Եվրասիական տնտեսական միության մասնակից պետությունները բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների Խորհրդի շրջանակում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համալիր ծրագրի նախագիծ են նախապատրաստել։

Պուտինը հանձնարարել է 2 օրում ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ծրագիրը

Ինչպես հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքը, փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդական մոտեցումների մշակում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիթորինգի ընդհանուր համակարգի ստեղծում, կադրերի պատրաստում, տարածաշրջանում առավել տարածված վարակիչ հիվանդությունների պատվաստանյութերի և ախտորոշիչ թեստ-համակարգերի մշակման նպատակով միջպետական վարժանքների և գիտական հետազոտությունների անցկացում:

Նշվում է, որ փաստաթղթի հաստատումը նախատեսվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում։

Համալիր պլանի միջոցառումների իրականացումը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում կարգավորել COVID-19-ի ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև ամրապնդել վարակիչ սպառնալիքների կանխարգելման և արձագանքման ոլորտում պետությունների ներուժը:

ԵԱՏՄ–ից մթերք արտահանելու սահմանափակումները հազիվ թե երկարաձգվեն. Քամալյան

ԵԱՏՄ-ն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ-ի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Առցանց տեսակամուրջ. «Ի՞նչ վիճակում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտը»