ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Worldometers կայքը հայտնում է, որ աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 3 566 979-ի։
Ընդհանուր առմամբ աշխարհում առողջացել է 1 156 984 մարդ։ Կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերը 248 310 են։
Գրանցված դեպքերի թվով առաջատար են ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է 1 188 421 վարակակիր և մահվան 68 602 դեպք։ Երկրորդ տեղում Իսպանիան է․ այստեղ վիրուսակիրները 247 122-ն են, մահացել են 25 264-ը։
Երրորդ տեղում Իտալիան է, որտեղ գրանցվել է 210 717 դեպք, 28 884-ը մահացել են։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 186 599 մարդ, Ֆրանսիայում՝ 168 693, Գերմանիայում՝ 165 664, Ռուսաստանում՝ 134 687, Թուրքիայում՝ 126 045, Բրազիլիայում՝ 101 826 մարդ։ Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 97 424 հիվանդով։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507
Ընդ որում՝ Չինաստանում, որտեղից սկսվել է համաճարակը, COVID-19-ի դեպքերը 82 880-ն են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ