Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն երկրորդ երեխային է սպասում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ նոր լուսանկարում Լիլուն ցուցադրել է իր կարգավիճակն ու մակագրել. «Մենք սպասում ենք»։
Երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղել երգչուհուն։
«Ամենասիրուն զույգը», «շնորհավորում ենք», «անչափ հաճելի նորություն», «հրաշք եք»,- գրել են բաժանորդները։
Լիլուն ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին։ Մինչև ամուսնությունը նա որդի ուներ՝ Ռոբերտը։ Երգչուհին միշտ նշում է, որ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն: