Երևանում «Audi»-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու նրա 5-ամյա որդին հիվանդանոցում են

Մեքենայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի Նոր Արեշ թաղաասի բնակիչ, 39-ամյա Պարույր Մանուկյանը իր վարած Audi A4 մակնիշի 36 NՍ 931 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում բախվել է էլեկտրասյանը:

Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Պ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 5-ամյա Ալեն Մանուկյանը՝ «Սուրբ Ատվածամայր» բժշկակական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Պ. Մանուկյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի դատարկ ու կիսադատարկ շշեր, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխված 5-ամյա Ա. Մանուկյանը վարորդի տղան է: 

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել