Երևան-Սոչի թռիչքով հայրենիք է վերադարձել 89 ՌԴ քաղաքացի

Ընդհանուր առմամբ, անցած շաբաթվա ընթացքում 296 մարդ Հայաստանից մեկնել են Ռուսաստանի տարբեր շրջաններ՝ օդային և ցամաքային ճանապարհներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում «Ուրալյան ավիաուղիները» մայիսի 3-ին իրականացրել է Երևան-Սոչի արտագնա թռիչքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ինքնաթիռի գրանցման և տեղակայման գործընթացն իրականացվել է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դեսպանատան հյուպատոսական վարչության դիվանագետները օգնեցին ռուսներին լուծել խնդիրները: Ինքնաթիռում եղել է 89 ուղևոր», - նշված է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, անցած շաբաթվա ընթացքում 296 մարդ Հայաստանից մեկնել են Ռուսաստանի տարբեր շրջաններ՝ օդային և ցամաքային ճանապարհներով:

ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: