Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել, որը «բարդացրել» է տղամարդկանց կյանքը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Լևոն Քոչարյանը նորոգում կոտրված կենցաղային իրերը: Նրան օգնության են հասնում նաև փոքրիկ որդիները
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում նրա ամուսինը ՝ Լևոն Քոչարյանը ցուցադրում է կենցաղային իրեր նորոգելու իր հմտությունները: Պարզվում է՝ Լևոնը կենցաղային աշխատանքների վարպետ է:

«Բնակարանային խնդիր և կարանտին», - տեսանյութին կից գրել է երգչուհին:

Տեսանյութում հնչում է Սիրուշոյի և System of a Down խմբի թմբկահարի զուգերգը՝ «Hung up»-ը։

Օգտատերերը հիացած են տեսանյութով և շտապել են Լևոնին գովեստի խոսքեր շռայլել, ոմանք էլ՝ իրենց ամուսիններից դժգոհել:

«Ձեր օրինակը մեզ համար խնդիրներ է ստեղծում», «հրաշալի է», «այդ երբ նա հասցրեց այս ամենը սովորել», «իսկական տղամարդ, որն արժանի է հարգանքի», «օգնականներն էլ վատը չեն»,- գրել են նրանք:

«Կարանտինի իմ ուղեկիցը»․ Լևոն Քոչարյանը կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն ծնվել է դերասան և Հայաստանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Հարությունյանի և հանրահայտ երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սուսան Մարգարյանի ընտանիքում: Նա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կինն է: Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ամուսնացան 2009 թվականի հունիսի 6-ին: Նրանք ունեն երկու որդի: