Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 113-ով. նոր տվյալներ

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 113-ով և դարձել 2386։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24177 թեստավորում, արդեն բուժվել է 1035 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 35 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է մայիսի 2-ին:

Մայիսի 2-ի առավոտվա տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2273 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Կորոնավիրուսի իրական թվերը թաքցնելով` իրավիճակը չի շտկվի. պատգամավորի կոչն Ադրբեջանին

Մայիսի 1-ին հայտարարվեց, որ մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն էլ չի լինի։