ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորել են իրենց լեհ գործընկերներին՝ ազգային տոնի առթիվ

Հայ պաշտոնյաները կարևորել են հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու երկրների գործընկերային հարաբերությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են իրենց լեհ գործընկերներին ՝ ազգային տոնի՝ Լեհաստնի հանրապետության օրվա առթիվ:

Մամուլի ազատության խորհուրդն առավել ընդգծված է կորոնավիրուսի մարտահրավերների ֆոնին.նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային:
ՀՀ նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին ու Լեհաստանի բարեկամ ժողովրդին:
«Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Նախկին դեսպանը Հայ-լեհական բարեկամության կենտրոն կհիմնի

Փաշինյանը նշել է, որ հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը: