Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին

ՀՀ ԱԺ փոխնախագահը Միքայել Մինասյանի երեկվա տեսանյութից եզրակացրել է, որ վերջինս ընդունել է՝ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու բան ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ու ներկա իշխանության ներկայացոցիչների հեռակա բանավեճը շարունակվում է: Մինասյանի երեկվա տեսաուղերձին այսօր Facebook-յան գրառամբ է պատասխանել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ–ն. գլխավոր դատախազ

Հիշեցնենք՝ Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

«Ես մերժել եմ, որովհետև չէի կարող լավ ապրել, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում են։ Ես երբեք չեմ կարող պայմանավորվել ստախոս, անպատասխանատու մարդկանց հետ»,– ասել էր Մինասյանը։

«Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես ինչու արթնացան միայն 2019 թվականին Հռոմի կենտրոնի հյուրանոցում: Կարճ ասած` սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է»,- իր գրառման մեջ եզրակացրել է Ալեն Սիմոնյանը:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։