ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ակնաբույժ Վլադիմիր Զացևը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի ախտանիշների մասին, որոնք հանդիպում են վարակվածների մոտ առաջին երկու-երեք օրվա ընթացքում։
Բժիշկն ասել է, որ պետք է ուշադիր լինել սեփական ինքնազգացողության հանդեպ, հատկապես, եթե մարդը աբստինենտային (ալկոհոլային զրկանքի) զգացողություն ունի, սակայն նախօրեին որևէ սպիրտային խմիչք չի օգտագործել։ Մասնագետը նշել է, որ դա կարող է լինել կորոնավիսուսի առաջին ախտանիշը:
«Թուլություն, ծանրության զգացողություն, երբ մարմին ասես կոտրատվի, աչքերը ցավում են, հոգնած վիճակ է, սակայն ջերմությունը չի բարձրանում»,- նկարագրել է նա։
Դրանից հետո արդեն դրսևորվում են հիվանդության հիմնական նշանները։ Բժիշկը բացատրել է, որ դրանից հետո վարակը շարժվում է կոկորդ, հետո՝ շնչափող, ինչը շնչահեղձության զգացողություն է առաջացնում։ Մասնագետը ընդգծել է, որ եթե մարդը օդի պակասություն, ասֆիքսիա (շնչարգելություն) է զգում, ուրեմն վարակը բրոնխներ է հասել ու իրավիճակը անհապաղ բժշկական օգնություն է պահանջում։
Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով
Ավելի վաղ մասնագետը հայտնել էր, որ համային զգացողությունների փոփոխությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշն է, նշելով, որ ջերմությունը կարող է տարբեր լինել։