ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում 2 անձի հրազենային վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Սարգսյանը, որին հայտնաբերել են Սեբաստիա փողոցում, կասկածվում է ապրիլի 25-ին «Հաղթանակ» թաղամասի բնակիչներ, 62-ամյա Հարություն Պետրոսյանին և 27-ամյա Դավիթ Պետրոսյանին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։
Ըստ տեղեկությունների` կասկածյալ Ռ. Սարգսյանն աշխատում է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
Հիշեցնենք` ապրիլի 25-ին, ժամը 01։20-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանում։ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանությանը հայտնել էին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Դանակահարություն Երևանում. 17-ամյա տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները «Հաղթանակ» թաղամասի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» և 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։ Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չէին եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Հայտնի է, որ նրանք հայր ու որդի են։
Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի