ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսաուղերձ է հղել և հայտարարել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար անհրաժեշտ է 8 մլրդ եվրո։
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր երկրների համաժողով (կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով), որը կանցկացվի առցանց: Գերմանիայի կանցլերը եվրոպական երկրներին կոչ է արել գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:
«Պատվաստանյութը ստեղծելու համար անհրաժեշտ է ութ միլիարդ եվրո: Պատվաստանյութը ստեղծելուց հետո այն հասանելի կլինի ողջ աշխարհում»,–ասել է Մերկելը:
Նա խոստացել է, որ Գերմանիան իր հերթին ֆինանսական զգալի ներդրում կունենա այս ծրագրում: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ վարակը զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և մարդկանց սոցիալական վիճակին:
Կորոնավիրուսը հաղթահարած Նադեժդա Բաբկինան ուղերձ է հղել տնից. տեսանյութ
Ըստ կանցլերի` Գերմանիան պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Ինչպես է կորոնավիրուսը փոխել բանտարկյալների կյանքը