Ի՞նչ պետք է իմանա Երևան–Սոչի չվերթի ուղևորը. դեսպանությունը զգուշացնում է

Ռուսաստանի քաղաքացիները կարող են մայիսի 3-ին Երևանի Սոչի մեկնել, բայց շատերը հստակ չգիտեն` ինչ կարելի է իրենց հետո վերցնել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մայիսի 3 – ին նախատեսված Երևան-Սոչի SVR8672 չվերթը կիրականացվի 14։30-ին։ Հայաստանում ՌԴ դեսպանությունը կապ է հաստատել թռիչքն իրականացնող «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության հետ և մի շարք հարցերի պատասխաններ ստացել։

Ի՞նչ ուղեբեռ է ներառված թռիչքի սակագնում:

23 կգ բեռնախցիկում և 5 կգ ձեռքի ուղեբեռում:

Կարո՞ղ եմ մթերք վերցնել:

«Ուրալյան ավիաուղիների» չվերթերում խորհուրդ չի տրվում մթերք տեղափոխել։

Կարո՞ղ եմ կենդանի տեղափոխել։

Պետք է նախապես պայմանավորվել ավիաընկերության հետ։

Ի՞նչ արժե Հայաստանից դեպի ՌԴ չվերթերի տոմսը:

200 եվրո։

Ի՞նչ արժույթով է իրականացվում տոմսի վաճառքը, և որտեղից կարող ենք գնել այն։

Օդանավակայանից` տեղական արժույթով. ավիաընկերության հղումով գնելու դեպքում` ռուբլով:

Ի՞նչ պետք է անել, եթե տոմսը փոստով չեմ ստացել։

Եթե մեկնելուց 3 ժամ առաջ էլ տոմսը դեռ չեք ստացել, ապա նամակ գրեք Dom@u6.ru հասցեին։ Եթե դա էլ չօգնի, խնդրում ենք կապ հաստատել 8-800-7700-262, +7(499)920-22-52 հեռախոսահամարներով։

Ի՞նչ պետք է անեմ, եթե ռուսական ավիաընկերության գործող տոմս ունեմ, և հիմա ինձ խնդրում են վճարել նոր տոմսի համար:

Նամակ գրեք Dom@u6.ru հասցեին, նշեք ամրագրման կոդը և տոմսի համարը: Մենք խորհուրդ ենք տալիս տոմսը կցել նաև PDF ձևաչափով կամ գոնե որակյալ լուսանկար ուղարկել: Թռիչքը կլինի անվճար, եթե ավիաընկերությունները պայմանավորվեն հաշվանցում անել։ Մնացած բոլոր դեպքերում թռիչքը կիրականացվի վճարովի հիմունքներով։

Եթե մեկ այլ ավիաընկերության բիզնես դասի տոմս ունեմ, նույն դասը կպահպանվի՞ այս չվերթի համար։

Ոչ։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում ապրիլի 27-ին «Աէրոֆլոտ» ընկերությունն իրականացրել էր Երևան-Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա ավիաչվերթը։