ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացողներ Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին ներառվել են Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» օտարերկրյա խաղացողների թիմի կազմում։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի Twitter–յան էջում։
«Զենիթի» խորհրդանշական թիմում են հայտնվել տարբեր տարիների օտարերկրյա խաղացողներ։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, թե քանի խաղաշրջան են նրանք անցկացրել իրենց ազգային հավաքականների կազմում որպես «Զենիթի» խաղացող։
Աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը ներառվել է «Զենիթի» «լեգեոներների հավաքականի» հիմնական կազմում, իսկ դարպասապահ Ռոման Բերեզովսկին` պահեստայինների։
Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին
Պետերբուրգյան ակումբի հաշվարկով` Հովսեփյանը, «զենիթցի» լինելով, Հայաստանի հավաքականի կազմում 29 խաղ է անցկացրել, Բերեզովսկին` 25։ Ռեկորդակիր է դարձել կիսապաշտպան Ակսել Վիտսելը (50 խաղ Բելգիայի կազմում որպես «Զենիթի» խաղացող)։
Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականի կազմում 132 խաղ է անցկացրել, Ռոման Բերեզովսկին ազգային թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 94 անգամ։
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ