Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը կորոնավիրուսով վարակված անձանց վերաբերյալ որոշ տեղեկություններ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 28-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. թոքաբորբ ունեցող` 454 հոգի, ծանր վիճակում` 63 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօրվա տվյալներով` կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 125-ով և հասել 2273–ի։ 

«Հայացք հիվանդանոցից»․ ինչպե՞ս են բուժվում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները․ տեսանյութ

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 23142 թեստավորում, արդեն բուժվել է 1010 պացիենտ։ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները