Արամեն երգել է շենքերի բակում. տեսանյութ

Ճանաչված երգիչը որոշել է ուրախացնել իր երկրպագուներին։ Շենքերի բնակիչները գնահատել են նրա նախաձեռնությունը։
Sputnik

Հայտնի երգիչ Արամեն բացօթյա համերգ է տվել «Երազ» բնակելի թաղամասում: Նա իր ելույթի կադրերը հրապարակել է Instagram–ի «սթորի» բաժնում։

«Շնորհակալ ենք»․ հայ աստղերի հուզիչ տեսահոլովակը՝ նվիրված հայ բուժաշխատողներին

Նորակառույց շենքերի բնակիչները պատշգամբներից են հետևել համերգին։ Արամեն կատարել է իր հայտնի ստեղծագործությունները։

Միհրան Հարությունյանի դուստրը նազանքով պարում է Արամեի «Քավոր ջան» երգի տակ. տեսանյութ

Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ մայիսի 1–ից, ժամը 19.30–ից սկսած Instagram–ի ուղիղ եթերով կանցկացնի երաժշտական նախագծեր, որոնց հաղթողները կստանան մրցանակներ։

«Մնա տանը». հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով հորդորում են տնից դուրս չգալ