ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. ՌԴ քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ռիա Նովոստին, հղում անելով նախարարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ նախարարը հոսպիտալացված է: Նշվում է, որ փոխնախարար Դմիտրի Վոլկովի մոտ նույն ախտորոշումն է:
Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով
Նշենք, որ Ռուսաստանն առաջ է անցել Իրանին երկրում արձանագրված կորոնավիրուսի դեպքերով: Worldmeters-ի վերջին տվյալներով՝ ՌԴ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 114,431 դեպք, առողջացել է 13,220 մարդ, գրանցվել է մահվան 1,169 դեպք:
Երկրում հայտնաբերված կորոնավիրուսով հիվանդների թվով Ռուսաստանն այս պահին աշխարհում 8-րդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իտալիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Թուրքիայից հետո:
Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում