ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդը (ԳՏԻՄԽ) հինգշաբթի օրը տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության նոր ծրագրի նախագծին: Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Երևանը «խելացի քաղաք» դարձնելու գործում կարող է օգնել Մոսկվան
Նշվում է, որ նոր ծրագրի նպատակն է միջպետական համագործակցության պայմաններ ստեղծել՝ ուղղված կյանքի որակի բարձրացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, տարածքների հավասարաչափ զարգացմանն ու համալիր յուրացմանը՝ հետագա նորարարական առաջընթացի, ծրագրի մասնակից պետությունների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար:
Ըստ տեղեկատվության` ծրագրի խնդիրն է նորարարական համագործակցության և համատեղ գործունեության գերակա ոլորտների սահմանումը, գոյություն ունեցող շուկաների զարգացումը և ապրանքների ու ծառայությունների նոր, բարձր տեխնոլոգիական շուկաների ստեղծումը:
Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում
Բացի այդ, նախատեսվում է հիմնարար, կիրառական հետազոտություններ և փորձարարական-կառուցվածքային մշակումների անցկացում, համատեղ նորարարական նախագծերի իրականացում, գիտատեխնիկական, արդյունաբերական և նորարարական համագործակցության ենթակառուցվածքի զարգացում:
Ծրագրի մասնակիցները կզարգացնեն նաև միջպետական նորարարական համագործակցության կադրային ապահովման համակարգը:
Ծրագիրը մշակող միջպետական խումբն առաջարկել է համագործակցության 29 հիմնական (արդյունաբերական եւ տեխնոլոգիական) ուղղություն (ռազմավարական ոլորտ):
Նաև առաջարկվել է ծրագրի 11 առանցքային նախաձեռնություն, որոնք թույլ կտան համատեղ աշխատանքի կազմակերպման առումով զգալիորեն ուժեղացնել համալսարանների, հետազոտական ինստիտուտների, փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների հնարավորությունները, ակտիվացնել նորարարական ապրանքների առևտրայնացումը, ավելացնել նորարարական լուծումների արտահանումը դեպի գլոբալ շուկաներ:
Այժմ նախագիծը պետք է քննարկվի Համագործակցության կանոնադրական մարմիններում, իսկ ծրագրի հաստատումը նախատեսվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ 2020 թվականի նոյեմբերին:
Քթոյան. «Բիզնես ոլորտում փորձ է արվում հաստատել խաղի բնականոն պայմաններ»