Կրեմլում հերքել են ԶԼՄ–ների հրապարակումները, թե Միշուստինը կարող է լքել վարչապետի աթոռը

ՌԴ վարչապետ Միշուստինը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի –Sputnik. Կրեմլում հերքել են մի շարք ԶԼՄ–ներում հայտնված լուրը, թե Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսից բուժվելուց հետո կարող է չվերադառնալ պաշտոնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անհեթեթություն է», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երեկ Միշուստինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով է վարակվել։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։ Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին տեղափոխել են բուժհաստատություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև մայիսի 11-ը