Մեկ օրում` 82 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 2148–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 82-ով և դարձել 2148։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27 տարեկան կին է մահացել

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 22177 թեստավորում: Մահվան դեպքերի թիվն ավելացել է մեկով և հասել 33-ի։

Ապրիլի 30-ին 134 նոր դեպք էր արձանագրվել, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերի թիվը դարձել 2066։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։