Ռուսաստանում COVID-19-ի դեմ հակամարմինները բացահայտելու համար թեստային համակարգ է գրանցվել

Նախատեսվում է մեկ շաբաթում թողարկել մինչև 100 հազար թեստային համակարգ, որը կօգնի հասկանալ՝ ունի՞ մարդը կորոնավիրուսի նոր տեսակի դեմ հակամարմիններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ հակամարմինները բացահայտող ռուսաստանցի գիտնականների ստեղծած թեստային համակարգը պետական գրանցում է անցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը։

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները

Գործակալությունը նախատեսում է շաբաթական մինչև 100 հազար թեստային համակարգ թողարկել։

Մոսկովյան բժիշկները ապրիլի սկզբից որպես բուժման էքսպերիմենտալ տարբերակ COVID-19-ով ծանր հիվանդներին ներարկում են կորոնավիրուսից բուժվածների արյան պլազման, որի մեջ հիվանդության դեմ հակամարմիններ կան։

Պլազմայի հնարավոր դոնորներ կարող են դառնալ 18-55 տարեկան մարդիկ, որոնք կորոնավիրուսով են վարակվել ու դոնոր դառնալու հակացուցումեր չունեն։

Բժշկական դիմակը պետք է ճիշտ կրել

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում 114 431 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, 1169 պացիենտ մահացել է, 13 220-ը՝ ապաքինվել։

«Հայացք հիվանդանոցից»․ ինչպե՞ս են բուժվում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները․ տեսանյութ