ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի է, թե ով կկատարի ՌԴ վարչապետի պարտականությունները, քանի դեռ Միշուստինը մեկուսացված կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով

«Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,–նշված է կայքում։ Նրա պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Միշուստինը կինքնամեկուսանա, նախարարների կաբինետը կշարունակի իր աշխատանքը, իսկ վարչապետը միշտ կապի մեջ կլինի նրանց հետ։

«Ձեզ առողջություն եմ մաղթում, շուտ կազդուրվեք։ Հուսամ` կմնաք նույն ակտիվ վիճակում և կաջակցեք մեզ կորոնավիրուսի հաղթահարման հարցում»,–վարչապետին ասել է Պուտինը։

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը

Նշենք, որ Միխայիլ Միշուստինը 54 տարեկան է։ Նա ՌԴ վարչապետ է 2020 թվականի հունվարի 16-ից։

Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը