Մայիսի 3-ին Երևան–Սոչի չվերթ կկայանա. ովքե՞ր կկարողանան մեկնել Ռուսաստան

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ներկայացրել է Երևան-Սոչի չվերթի ցուցակներում ընդգրկվելու պարտադիր պայմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մայիսի 3-ին, ժամը 14:30-ին Երևան–Սոչի չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Չարտերային չվերթն իրականացվել է. Կիևից 144 մարդ է ժամանել Երևան

«Այս թռիչքը Ռուսաստանի այն քաղաքացիների համար է, որոնք ապրում են Ռոստովի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետությունում, Ադիգեայի Հանրապետությունում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սոչի մեկնելու համար պետք է անպայման գրանցվել այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

«Եթե դուք ունեցել եք ռուսական ավիաընկերության չվերթի տոմս և այն չեք վերադարձրել, ապա թռիչքից առաջ պետք է դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը` հաշվանցում կատարելու խնդրանքով: Թռիչքը կլինի անվճար ՝ ավիաընկերությունների միջև փոխհաշվարկի պայմանավորվածությունների պայմանով։ Մյուս բոլոր դեպքերում թռիչքը կիրականացվի վճարովի հիմունքներով»,– հայտնում է դեսպանությունը։

Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև մայիսի 11-ը

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ հաջորդիվ կայանալիք չվերթերը լինելու են վճարովի, իսկ դեսպանությունը բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված` սահմանափակ թվով քաղաքացիների։

«Սենսացիաներ չեմ սիրում, բայց․․․». Մարգարիտա Սիմոնյանը COVID-ի մասին ցնցող գրառում է արել