Կորոնավիրուսը չի խանգարել. Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր գործ է ներկայացրել

Ջազի միջազգային օրը, ճիշտ է, համերգներ չեն լինի, սակայն ջազի սիրահարները հնարավորություն ունեն նոր ստեղծագործություն վայելելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսի պատճառով մարդկանց մեկուսացված լինելը չի խանգարի, որ ջազի սիրահարները Ջազի միջազգային օրը նոր ստեղծագործություն վայելեն։ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի նոր` «Ծաղկազարդ» ստեղծագործությունն է ներկայացրել ունկնդիրներին։

Սթենլի Քլարքի ջազ բենդի երաժիշտը Կասկադում տաբլա է նվագում. նա տեսանյութ է հրապարակել

«Մեծ ջազ նվագախումը` Big Band։ Դա տոն է` տոն դրականի, գեղեցիկի և սիրո... Ջազի միջազգային օրը համաշխարհային երաժշտական տոնական խրախճանքին միանում ենք և զարդարում այն նոր ստեղծագործությամբ և նոր ձայնագրությամբ։ Վստահաբար, այսօր արդեն ոչ թե «Pandեմիա այլ Bandեմիա» է»,–գրված է YouTube–ում ունկնդիրներին ներկայացված նոր ստեղծագործությանը կից։

Հիշեցնենք, որ 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի` 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Հայաստանում նույնպես այս օրը մի շարք համերգներ էին տեղի ունենում, սակայն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով` բոլոր համերգները չեղարկվել են։

Սա «լյա-լյա-ֆա» չէ․ ջազի աստղերն անհավանական տոն նվիրեցին հայ հասարակությանը․ լուսանկարներ