ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Հայտնի ռուսաստանյան հաղորդավար և հումորիստ Միխայիլ Գալուստյանն Instagram-ի իր էջում անուշիկ լուսանկար է տեղադրել։
Լուսանկարում նրա դուստրն է՝ 10-ամյա Էստելլան` իր փոքրիկ զարմիկի հետ։ Նրանք դիմակներով են և բժշկական համազգեստով։
«Մեր ապագա բժիշկները։ Իմ ավագ դուստրն ու եղբորորոդին։ Ինչ պուպուշ են»,-մակագրել է նկարը Գալուստյանը։
24 ժամում լուսանկարը գրեթե 150 հազար մարդ է հավանել։ «Բժիշկների այսպիսի թիմով մենք ոչ մի կորոնավիրուսից չենք վախենում։ Աղջիկը շատ նման է հորը», «Խելոք երեխաներ են, ինչպես հորեղբայրն է, այնպես էլ երեխաները», «Սատ մլութ են», «Կանչի են եկել համովները», «Հիասքանչ ֆոտո է, երեխաները հրաշք են», «Ինչ լավն են, բժշկի ճամպրուկը կատվին տեղափոխելու վանդակի է նման»։
Միշա Գալուստյանը սափրել է դեմքը և մարտահրավեր նետել հայտնիներին
Այսպես են համացանցի օգտատերերը մեկնաբանել լուսանկարը, իսկ ինչ-որ հենց հումորիստին է գովել․ «Ամենակարևորը ինքդ քեզ զբաղեցնելն է։ Օրինակ վերցրեք այս մարդուց, ինչպես կարող է՝ զբաղեցնում է իր երեխաներին»։
Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը