Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանցից մեկը 47 տարեկան է

Վերջին մեկ օրում կորոնավիրուսովի հետևանքով մահացածներից մեկն ունեցել է խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 2-ը մահացել են։ Պացիենտները եղել են 47 և 69 տարեկան։

«Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մահացածները տղամարդիկ են, ուղեկցող հիվանդություններ է ունեցել 47 տարեկան տղամարդը։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 2066, առողջացել է 929 մարդ, փաստացի բուժվողները 1103–ն են, ընդհանուր առմամբ 21 125 թեստավորում է իրականացվել։ Կորոնավիրուսից մահացածների թիվը 32 է։

Բարի լուր. հիվանդանոցից տուն են ճանապարհել կորոնավիրուսին հաղթած 94–ամյա կնոջ. լուսանկար