Հայ գիտնականները կներկայացնեն COVID-19-ի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները

Հայաստանում արդեն կորոնավիրուսի հետ կապված գիտական աշխատանքներ են կատարվում։ Աշխատանքներին մասնակցում են մի քանի ինստիտուտներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա կորոնավիրուսին նվիրված գիտաժողով։ Sputnik Արմենիայի թղթակցին լուրը հայտնեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Հարությունյանը։

Բարի լուր. հիվանդանոցից տուն են ճանապարհել կորոնավիրուսին հաղթած 94–ամյա կնոջ. լուսանկար

Հայտնի հանգամանքների բերումով գիտաժողովին արտասահմանից ժամանած գիտնականներ չեն կարող մասնակցել։ Զեկույցներով հանդես կգան մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի և վիրուսների ուսումնասիրության հետ կապված այլ ոլորտների հայ գիտնականները։

«Մենք արդեն ունենք գիտաշխատողներ, որոնք այդ թեմայով ուսումնասիրություններ են կատարում»,-նշել է Հարությունյանը։

Նշենք, որ վիրուսների ուսումնասիրության աշխատանքներ իրականացվում են ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության և նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում։

Ռուս-հայկական սլավոնական համալսարանում գործում է կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ, որտեղ գենոմի սեկվենտավորման աշխատանքներ են կատարվում։

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը