«Ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին». Հրաչյա Հակոբյան

Депутат от фракции Елк Грачья Акопян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Ազգային ժողովի պատգամավորն ԱԱԾ նախկին տնօրենին ուղղված հարցերը շարադրել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` ՀՀ վարչապետի աներորդին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված մի քանի հարց ունի։

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն և վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը»,– Facebook–ի իր էջում գրել է Հակոբյանը:

Նա անդրադարձել է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեմային։

«Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաև հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»,– գրել է Հակոբյանը:

Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի. Վանեցյանը խոսել է Գավառի դեպքից

Հիշեցնենք` ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Երեկ` ապրիլի 29-ին` Վանեցյանը պատասխանել էր Մանե Գևորգյանին` նշելով, որ վարչապետի խոսնակի հայտարարության դրդապատճառը մեկն է` հանրության ուշադրությունը շեղել երկրի իրական խնդիրներից։ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր նաև, որ օգտվելով որպես քաղաքացի հարց տալու իրավունքից` ուզում է իմանալ` իշխանությունն ինչ է բանակցել և բանակցում Ղարաբաղի շուրջ։