ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ավետիք Էլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի որոշումների էջից։
Նշվում է, որ Ավինյանը ազատման հրամանը ստորագրել է այսօր՝ ապրիլի 30-ին։
Հիշեցնենք, որ Ավետիք Էլոյանը 2018–ին նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ 2019–ի հունվարին ազատվել այդ պաշտոնից։ Մեկ ամիս անց՝ 2019 թ-ի փետրվարի 18-ին նշանակվել էր Տիգրան Ավինյանի խորհրդական։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարարներից մեկին
2019–ի հոկտեմբերի 18–ին կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ: Դրան հաջորդել էր այն, որ նոյեմբերի 18–ին ոստիկանությունը ստուգումներ իրականացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում: