«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կհետաձգվի. երբ կկայանա այն

«Ոսկե ծիրանի» տնօրինությունը բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների հետ քննարկել է տարբեր սցենարներ և որոշում կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կհետաձգվի մինչև նոյեմբեր։ Տեղեկությունը հայտնում են փառատոնի գրասենյակից և հավելում, որ փառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը։

Ֆիլմեր` ցանկացած ճաշակի համար. տնօրինությունն ամփոփել է «Ոսկե ծիրանի» արդյունքները

««Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,–ասված է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, երկարատև քննարկումների արդյունքում կորոնավիրուս համավարակի ստեղծած իրավիճակի պատճառով «Ոսկե ծիրանի» թիմը որոշում է կայացրել փառատոնը անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը: Տեղեկացվում է, որ այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,1 մլն մարդ․ Թուրքիան առաջ է ընկել Իրանից

Նշենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսի դրական կողմը. ֆլամինգոները Մումբայի լիճը վարդագույն են ներկել. տեսանյութ

Դրա տարածումը կանխելու համար աշխարհում բազմաթիվ հայտնի ու մասսշտաբային մարզական ու մշակութային միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Մեկ տարով հետաձգվել են անգամ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։