Սևանի ափերը մաքրվում են. ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում

Քանդման պահանջն օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Սևանի ափամերձ տարածքներում ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։

Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել

Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68․000 քառակուսի մետրը։

Տեղեկացվում է, որ առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ։
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջն օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։