ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը կարևորել է տարեսկիզբին Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, ինչը վկայում է, որ Հայաստանը պատրաստակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ գործակցությունը՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:
«Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարեկեցություն»,-ասել է ՀՀ վարչապետը։
Նա վստահություն է հայտնել, որ Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:
Հայ աշակերտներն ու ուսանողները ԱՄՆ-ից և Իսրայելից վերադարձան հայրենիք
Նշենք, որ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի ապրիլին: 2000-ից 2008 թվականներին այդ ժամանակվա Հայաստանիարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (Փարիզի նստավայր) հանդիսանում էր այս երկրում Հայաստանի դեսպանը:
2012-2018 թվականներին, միևնույն ժամանակ, Իսրայելում դեսպանի պարտականությունները կատարում էր Եգիպտոսում Հայաստանիդիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելքոնյանը, իսկ 2018-ի մարտից ի վեր Երևանում գտնվում էր ՀՀ նոր դեսպան Սմբատյանի նստավայրը: 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանիկառավարությունը որոշում կայացրեց Իսրայելում դեսպանություն բացել ՝ Թել Ավիվի նստավայրով: